1 շաբաթ ժամանակ ենք տալիս օրվա իշխանությանը, հետո կգնանք դեպի Հակարի կամուրջ. անհետ կորածների հարազատները կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց։
«Մեծահոգաբար 1 շաբաթ ժամանակ ենք տալիս այսօրվա իշխանությանը, որպեսզի մեր երեխաների մասին որևէ ինֆորմացիա տան։ Եթե որևէ տեղեկություն չլինի, ապա գործի կդնենք մեր խողովակները։ Ադրբեջանում էլ կան մարդիկ, որ նույն մեր կարգավիճակում են, մենք կփորձենք իրենց հետ փոխադարձ աշխատանքի համար խողովակներ գտնել։ Մեր ուժերով կհետաքրքրվենք իրենց անհետ կորածների ճակատագրերով, իրենք էլ` այնտեղ։ Այդ երեխաների ճակատագրերն անվերջ անորոշ չեն կարող լինել։ Այն անձինք, որոնք գիտեն 1990-ականներից սկսած ադրբեջանցիների թաղված տեղեր, թող մեզ հետ կապ հաստատեն, որպեսզի ընդհանուր բազան ունենանք»,– լրագրողների հետ զրույցում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։
«Մենք ավտոերթով կգնանք մինչև Տեղ գյուղ, իսկ այնտեղից էլ դեպի Հակարի կամուրջ` քայլերթով, չնայած նրան, որ մեր մեջ շատերն առողջական խնդիրներ ունեն»-, հավելեց նա։