Հետևեք մեզ։

Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները

17:21, 20 հուլիս 2026
Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

 

Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:

Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական միավորներ:

Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին` ժամը 18:00-ին:

Լրացուցիչ մրցույթը կամփոփվի հուլիսի 30-ին:

Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները