Հետևեք մեզ։

Կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, բայց ասել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա, թե այդ ընթացքում ինչ գործողություններ կլինեն, կերևա. Գագիկ Ծառուկյանի փաստաբանը՝ հարցաքննության մասին

11:42, 21 հուլիս 2026
Կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, բայց ասել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա, թե այդ ընթացքում ինչ գործողություններ կլինեն, կերևա. Գագիկ Ծառուկյանի փաստաբանը՝ հարցաքննության մասին

Գագիկ Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է․ այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

 

ԲՀԿ առաջնորդն այսօր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, թե որ գործով՝ փաստաբանական խումբը չգիտի։

 

«Կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, բայց ասել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա, թե այդ ընթացքում ինչ գործողություններ կլինեն, կերևա։ Ենթադրում ենք, որ խոսքը խարդախության, փողերի լվացման և նմանատիպ գործի մասին է, քանի որ դա է այստեղ քննվում»,– ՔԿ–ի բակում ասաց Երեմ Սարգսյանը։

 

Քննչական կոմիտեի բակում հավաքվել են քաղաքացիներ՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները