Հետևեք մեզ։

Հայկական արտադրանքը Եվրոպայում մրցունակ չէ, քանի որ այլ` ավելի խոշոր խաղացողներ կան․ ձկնաբույծիներին վրդովեցրել է ՍԱՏՄ ղեկավարի հայտարարությունը, թե ոլորտի 97 %-ը պատրաստ է արտահանման

11:58, 21 հուլիս 2026
Հայկական արտադրանքը Եվրոպայում մրցունակ չէ, քանի որ այլ` ավելի խոշոր խաղացողներ կան․ ձկնաբույծիներին վրդովեցրել է ՍԱՏՄ ղեկավարի հայտարարությունը, թե ոլորտի 97 %-ը պատրաստ է արտահանման

Չկա նման բան. ձկնաբույծիներին վրդովեցրել է ՍԱՏՄ ղեկավարի այն հայտարարությունը, թե ոլորտի 97 %-ը պատրաստ է արտահանման։

«Հայկական արտադրանքը Եվրոպայում մրցունակ չէ, քանի որ այլ` ավելի խոշոր խաղացողներ կան։ Ռուսական շուկա կարողանում էինք մինչև 14 հազար տոննա ձուկ արտահանել։ Մենք հազիվ ռուսական շուկայի հետ էինք կարողանում մրցակցել, հիմա մենք ինչպե՞ս կարող ենք եվրոպական շուկայում` իրենց տան մեջ, մրցակցել»,– ընդգծեց ձկնաբույծ Հարություն Մկրտչյանը։

Հիշեցնենք՝ ՍԱՏՄ ղեկավարը օրերս հայտարարել էր, թե ՀՀ ձկնաբուծության ոլորտի 97 տոկոսը պատրաստ է ԵՄ արտահանման։

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համապատասխան ընթացակարգերը։ Դրանց համաձայն՝ ոլորտի տնտեսավարողները պետք է անցնեն ՍԱՏՄ-ի ստուգումները և գրանցվեն Եվրամիության TRACES վերահսկման համակարգում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները