Հետևեք մեզ։

Այդ մարդիկ այս պահին պարոն Ծառուկյանին 14,5 միլոն դոլար պարտք են, բայց այլ իրականություն է ներկայացվում․ փաստաբան

12:04, 21 հուլիս 2026
Այդ մարդիկ այս պահին պարոն Ծառուկյանին 14,5 միլոն դոլար պարտք են, բայց այլ իրականություն է ներկայացվում․ փաստաբան

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը միջնորդել է, որ առերեսում տեղի ունենա իրանցի գործարարների հետ։

Լրագրողները  փաստաբաններից հետաքրքրվեցին՝ սա անհաջող գործա՞րք էր, որ իշխանությունը փորձեց մեղադրանքի հիմք դարձնել՝ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց, որ դա ոչ թե անհաջող գործարք էր, այլ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար մեծ քայլ էր։

«Պարոն Ծառուկյանի կողմից բոլոր ներդրումները կատարվել են, արդեն իսկ ես մի քիչ դժվարանում եմ իրանցի գործարարներ անվանել այդ անձանց, որովետև իրականությունը բացահայտվել է, մարդիկ այս պահին պարոն Ծառուկյանին 14,5 միլոն դոլար պարտք են, բայց այլ իրականություն է ներկայացվում»,- նշեց Էմին Խաչատրյանը։

Փաստաբանն ասաց, որ իրանցիները պարտավորված են եղել պարտքը երկու տարվա ընթացքում վերադարձնել, իսկ երկու տարին ավարտվում է օրերս։

«Հետևաբար, համոզմունք ունենք, որ նրանց այս գործելակերպն ուղղված է նրան, որ պարտավորությունը չկատարեն»,- հավելեց Խաչատրյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները