Հետևեք մեզ։

Դատախազությունը դադարեցրել է Ծառուկյանին առաջադրված առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը. փաստաբան

13:25, 21 հուլիս 2026
Դատախազությունը դադարեցրել է Ծառուկյանին առաջադրված առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը. փաստաբան

Դատախազությունը դադարեցրել է ընտրություններից երկու օր անց Գագիկ Ծառուկյանին առաջադրված՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը. ինչպես փոխանցեց «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի փաստաբան Երեմ Սարգսյանը, «ապօրինի լինելու հիմքով»:

Հունիսի 9-ին Գագիկ Ծառուկյանին հետ էին ուղարկել «Զվարթնոց» օդանավակայանից, ապա հրավիրվել քննչական մարմին: Մեղադրանքն առաջադրվել էր առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ հարուցելով իրավապաշտպանների քննադատությունը. Ծառուկյանն այդ պահին դեռ պատգամավորի թեկնածու էր: Ըստ փաստաբանների՝ գործը յոթ տարվա վաղեմության էր:

 

Գագիկ Ծառուկյանն այժմ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար:

Վերլուծական

Ամենաընթերցվածները