Հետևեք մեզ։

Դեռահաս աղջիկների մասնակցությամբ բռնության տեսանյութ է տարածվում․ ՆԳՆ-ից և ՔԿ-ից արձագանքել են

16:56, 21 հուլիս 2026
Դեռահաս աղջիկների մասնակցությամբ բռնության տեսանյութ է տարածվում․ ՆԳՆ-ից և ՔԿ-ից արձագանքել են

Սոցիալական ցանցերում շրջանառվում է դեռահասների մասնակցությամբ մի տեսանյութ, որում 2 աղջիկ վիրավորում, նվաստացնում են իրենց տարեկից մեկ այլ աղջկա։ Վեճը կարճ ժամանակ անց վերածվում է քաշքշուկի․ սև հագուստով աղջիկներից մեկը հրում և հարվածում է սպիտակ վերնաշապիկով դեռահասին։

 

Factor TV-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսին։ Ոստիկանության ծառայողները դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերել և ներկայացրել են Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից էլ մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, նշանակվել է դատաբժշակական փորձաքննություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները