Հետևեք մեզ։

Պարոնյան–Ձորափնյա փողոցների հատման հատվածում շինարարական աշխատանքների տարածքը կահավորված է եղել սահմանված նորմերին համապատասխան․ ջրային կոմիտեն՝ ավտովթարի մասին

12:49, 22 հուլիս 2026
Պարոնյան–Ձորափնյա փողոցների հատման հատվածում շինարարական աշխատանքների տարածքը կահավորված է եղել սահմանված նորմերին համապատասխան․ ջրային կոմիտեն՝ ավտովթարի մասին
Պարոնյան–Ձորափնյա փողոցների հատման հատվածում շինարարական աշխատանքների տարածքը կահավորված է եղել սահմանված նորմերին համապատասխան․ հայտնում է Ջրային կոմիտեն։
📰«shamshyan.com» լրատավականում հրապարակվել է տեղեկատվություն, ըստ որի՝ հուլիսի 22-ին, ժամը 04:30-ի սահմաններում, Երևանում «Hongqi» մակնիշի ավտոմեքենան Պարոնյան–Ձորափնյա փողոցների հատման հատվածում հայտնվել է ճանապարհի կենտրոնական մասում իրականացվող շինարարական աշխատանքների փոսում։
 
Հայտնում ենք, որ նշված տարածքում ջրամատակարարման խողովակաշարերի հետ կապված աշխատանքներն իրականացվում են ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի կողմից։
 
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Պարոնյան–Ձորափնյա փողոցների հատման հատվածում շինարարական աշխատանքների տարածքը կահավորված է եղել գործող քաղաքաշինական, ճանապարհաշինական և երթևեկության անվտանգության նորմերի ու պահանջների համաձայն։
 
Շինհրապարակը սահմանազատված է եղել համապատասխան արգելապատնեշներով, տեղադրված են եղել նախազգուշացնող ճանապարհային նշաններ և լուսային ազդանշաններ, որոնք նախատեսված են վարորդներին նախապես տեղեկացնելու ճանապարհի տվյալ հատվածում իրականացվող աշխատանքների մասին և ապահովելու երթևեկության անվտանգ կազմակերպումը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները