Հետևեք մեզ։

Գագիկ Ծառուկյանի առերեսումը սկսելուց առաջ նրա պաշտպան Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից, փաստաբանին որպես վկա հարցաքննության են կանչել

12:53, 22 հուլիս 2026
Գագիկ Ծառուկյանի առերեսումը սկսելուց առաջ նրա պաշտպան Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից, փաստաբանին որպես վկա հարցաքննության են կանչել

Գագիկ Ծառուկյանի առերեսումը սկսելուց առաջ նրա պաշտպան Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից։

 

«Առերեսումը սկսելուց առաջ որոշեցին, որ ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից։ Որովհետև Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր հանդիպումների ժամանակ ես ևս ներկա եմ եղել, և իրենք դիտարկել են, որ ես կարող եմ գործի վերաբերյալ տվյալ ունենալ և վկայի կարգավիճակում հարցաքննվել։ Սա ապօրինության գագաթնակետն է»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Երեմ Սարգսյանին այսօր 15։00 հրավիրել են Քննչական կոմիտե հարցաքննության՝ վկայի կարգավիճակով։

 

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները