Երեկ առաջին անգամ ՀՀ–ում ունեցանք մի իրավիճակ, որը ես երբևէ չէի տեսել. այս մասին լրագրողները հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը` Նարեկ Կարապետյանի գործի մասին։
«ԿԸՀ–ն երեկ արձանագրեց, որ պատգամավորի թեկնածուն ունի պատգամավորի կարգավիճակ և դրա պայմաններում, անկախ այդ հանգամանքից, իրականացնում է քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդության քննություն։ Նման դեպք մենք նախկինում չենք ունեցել»,– նշեց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։
Նշեց` կարծես թե դատախազությունը ԿԸՀ կարգավիճակը որոշակի իմաստով շփոթել է վարչական դատարանի կամ վերաքննիչ վարչական դատարանի հետ, քանի որ ներկայացնելով նույն միջնորդությունը` դատախազությունն ակնկալում է, որ ԿԸՀ–ն պարզապես իր դիրքորոշումը պետք է փոխի։ «Այդպես էլ եղավ, քանի որ ԿԸՀ–ն ոչ թե հենց այդ պահին առանց բովանդակային քննության վերադարձրեց միջնորդությունը, այլ սկսեց քննություն իրականացնել»,–ասաց նա։