Հետևեք մեզ։

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբը բացարկի միջնորդություն է ներկայացրել քննչական խմբին

13:42, 22 հուլիս 2026
Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբը բացարկի միջնորդություն է ներկայացրել քննչական խմբին

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ ավարտվել է: Նա դուրս եկավ ՀՀ քննչական կոմիտեից։ Հարցաքննությունն այսօր տևել է 3 ժամ

 

Ծառուկյանի պաշտպանական խումբը բացարկի միջնորդություն է ներկայացրել քննչական խմբին:

 

«Այս ամբողջ քննության ընթացքում ապօրինությունները տեսնելուց հետո միամտություն կլինի այստեղ արդարություն փնտրելը, հետևաբար առնվազն մենք այս փուլում պետք է արձանագրենք թե՛ տեղի ունեցած ապօրինությունները, թե՛ այն հանգամանքը, որ հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով պարոն Ծառուկյանին զրկում են արդյունավետ պաշտպանության իր իրավունքից, որն ամրագրված է Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ»,- ՔԿ-ից դուրս գալուց հետո ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները