Հետևեք մեզ։

Ծնվել է 2023 -ին Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը

15:29, 22 հուլիս 2026
Ծնվել է 2023 -ին Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը

Ծնվել է 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը։ Այս մասին հայտնում է Տավուշ media–ն։

«Ծնողները նրան անվանակոչել են Արփի։ Երեխայի ծնունդը նոր կյանք և նոր հույս է բերել Աբազյանների ընտանիք։

 

Պավլիկ Աբազյանը 19 տարեկան էր, զբաղվում էր սպորտով, բազմաթիվ հաղթանակներ ուներ և շրջապատում հայտնի էր որպես նպատակասլաց ու կենսասեր երիտասարդ։ Նա զոհվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով, որը խլեց 15 զինծառայողի կյանք»,–գրում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ին, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող Հայաստանի զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 7-ը տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, իսկ 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները