Հետևեք մեզ։

Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին

15:48, 22 հուլիս 2026
Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում  Երևանի բնակիչ 30-ամյա Գոռ Սուքիասյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Եղեգիս-Շատին ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել  է քրեական ժվարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վերլուծական

Ամենաընթերցվածները