Հետևեք մեզ։

ԿԸՀ–ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու համար. Արամ Վարդևանյան

16:00, 22 հուլիս 2026
ԿԸՀ–ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու համար. Արամ Վարդևանյան

ԿԸՀ–ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու համար. հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

 

«Նշվածը չի հանդիսանում անձեռնմխելիությունից զրկում, սա վերաբերում է մեղադրանք ներկայացնելուն համաձայնություն տալուն։ Ազատությունից զրկելու համար կրկին ԿԸՀ–ն կրկին պետք է համաձայնություն տա։ Նարեկ Կարապետյանն արդեն իսկ պատգամավոր է, այլ հարց է, որ նա լիազորությունները չի ստանձնել, ինչպես մեզնից յուրաքանչյուրը»,–նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստանի» անդամ Արամ Վարդևանյանը։

 

Պատգամավորի կարգավիճակը և լիազորությունների ստանձնման հարցը կքննարկվի ԿԸՀ 15։30–ի դռնփակ նիստի ժամանակ։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները