Հետևեք մեզ։

Ցավալի է. Պաշտպանության փոխնախարարը` զինվորին ինքնասպանություն հասցնելու դեպքի մասին

11:28, 23 հուլիս 2026
Ցավալի է. Պաշտպանության փոխնախարարը` զինվորին ինքնասպանություն հասցնելու դեպքի մասին

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու դեպքի մանրամասների մասին չի խոսում։

«Յուրաքանչյուր դեպքով նախաքննություն է իրականացվում, ձեր հարցը հղեք նախաքննական մարմնին»,- Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Սարգսյանը։

Պաշտպանության փոխնախարարը նշեց՝ դեպքը ցավալի է։

«Բնականաբար, աշխատանքներ պետք է տարվեն»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները