Հետևեք մեզ։

Արմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել է

12:13, 23 հուլիս 2026
Արմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել է

Հուլիսի 15-ին միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ ժամը 03։50-ի սահմաններում «մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզային քրեական վարչությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 15-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, Անդրանիկ Մ.-ն Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 հասցեում գործող «Ալեքս» մթերային խանութի հարևանությամբ վիճաբանել է դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ։ Վերջինս իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով Անդրանիկ Մ.-ի մարմնի տարբեր հատվածներին վնասվածքներ է հասցրել։

Քրեական ոստիկանության ծառայողների կողմից միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները