Վահագն Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել, նա հոսպիտալացված չէ:
«Բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ավարտից հետո նախագահը լքել է ԲԿ-ն։ Նա ստացիոնար բուժման մեջ չի գտնվել, Խաչատուրյանի վիճակը գնահատվում է նորմալ»,-Սպուտնիկ Արմենիային հայտնեցին «Նաիրի» ԲԿ-ից։ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից խոստացան ավելի ուշ հանդես գալ պաշտոնական մեկնաբանությամբ, սակայն, ԶԼՄ-ի փոխանցմամբ, հետո դադարեցին պատասխանել զանգերին։
Ավելի վաղ Armlur-ը գրել էր, որ ՀՀ նախագահին հիվանդանոց են տեղափոխել նախաինֆարկտային վիճակում