Հետևեք մեզ։

Կվերանայվի մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը

15:20, 23 հուլիս 2026
Կվերանայվի մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ)  տրամադրման գործընթացում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։  Հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ըստ այդմ՝   

կկարգավորվի մանկատան այն շրջանավարտների և սաների բնակարանային ապահովման հարցը, ովքեր ձեռք են բերել բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք, սակայն անհրաժեշտ գործընթացները դեռ չեն ավարտել կամ ԲԳՎ ստանալու համար դիմել են սահմանված ժամկետի ավարտից հետո։   

Կվերանայվի բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը․ 6,3 մլն դրամից այն կդառնա 8,7 մլն դրամ։   

Նախարարությունից նշում են, որ ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով 2019 թվականին պետական բյուջեից հատկացվել է 1,9 մլրդ դրամ, որից օգտվել է 289 անձ։ Այս փոփոխության շրջանակում ևս 21 անձ հնարավորություն կունենա բնակարանի գնման վկայագրի միջոցով ձեռք բերել բնակարան։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները