Հետևեք մեզ։

Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից

16:54, 23 հուլիս 2026
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված միջուկային համաձայնագիրը կախված է Թագավորության կողմից Իսրայելի ճանաչումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում:

«ԱՄՆ էներգետիկայի նախարարության և Սաուդյան Արաբիայի միջև կնքված քաղաքացիական միջուկային համաձայնագիրը (նյութի հարստացում չի լինի), որը վերաբերում է միայն ոչ ռազմական օգտագործմանը, ինչպիսին արդեն ունեն Իրանը, ԱՄԷ-ն (և այլք), կհաստատվի, բայց լիովին կախված է նրանից, որ Սաուդյան Արաբիան միանա շատ հարգված և հաջողված Աբրահամյան համաձայնագրերին: Միացյալ Նահանգները դեմ չէ քաղաքացիական (չհարստացված) միջուկային օբյեկտներին», - գրել է նա:

Աբրահամյան համաձայնագրերը երկկողմ համաձայնագրեր են արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: ԱՄՆ-ի միջնորդությամբ 2020 թվականին Աբրահամյան համաձայնագրեր են ստորագրվել Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Բահրեյնի միջև: Որպես համաձայնագրի մաս՝ ԱՄԷ-ն և Բահրեյնը չճանաչել են Իսրայելի ինքնիշխանությունը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորություն տալով:

Հուլիսի 22-ին ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ միջուկային համագործակցության շուրջ, որը թույլ կտա Թագավորությանը զարգացնել քաղաքացիական միջուկային ծրագիրը։ Ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարարության՝ փաստաթուղթը և դրան կից երկկողմ անվտանգության համաձայնագիրը հիմք կհանդիսանան միլիարդավոր դոլարի բազմամյա գործընկերության համար և ամերիկյան ընկերություններին Սաուդյան Արաբիայի միջուկային էներգիայի ծրագրում լայն հասանելիություն կապահովեն։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները