Հետևեք մեզ։

Էրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին

23:59, 23 հուլիս 2026
Էրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Էրեբունու աղմկահարույց կրակոցների գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի մորաքրոջ տղան՝ Գուրգեն Սիրունյանը։

 

Ըստ կայքի տեղեկությունների՝ վերջինիս ձերբակալել են քրեական ենթամշակույթ կրելու շրջանակներում, և ձերբակալումը պայմանավորված է Էրեբունու՝ Մուրացան 109 հասցեում գտնվող խաղատան գործունեության մասով։

 

Կայքի տեղեկությունների համաձայն՝ աղմկահարույց կրակոցներից մեկ շաբաթ առաջ կրակոցների կազմակերպիչները կռիվ և հայհոյանքներ են հնչեցրել, իսկ վիճաբանության պատճառը եղել է բիզնեսում առաջացած անհամաձայնությունը, բիզնեսը չկիսելը և վրեժ պահելը։

 

Միջադեպի կազմակերպիչների կլանը հասնում է Կոտայքի մարզ։ Ավելին, միջադեպի բուն կրակոցները խորքային պատճառներ ունեն։ Միջադեպի հետ առնչություն ունեցող անձինք արտերկրում բիզնես են իրականացնում, մասնավորապես՝ ներգրավված են ծխախոտի սև շուկայում, և այլ անձանց՝ իրենց բիզնեսում հայտնվելը խիստ ծանր են տարել։ Դրա հետևանքով սկսել են հաշիվներ մաքրել միմյանց հետ։ Արդյունքում, գործը հասել է Էրեբունիում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներին։

 

Քրեական վարույթի շրջանակներում անգամ կին է հարցաքննվել։ Այս պահին կալանավորվածը աղմկահարույց կրակոցների պարագլուխներից Արմեն Օհանյանն է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները