Հետևեք մեզ։

Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW

12:31, 24 հուլիս 2026
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախատեսում է հուլիսի 28-ին այցելել Վաշինգտոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  X-ում գրառման մեջ նշել է Deutsche Welle-ի թղթակից Միխայիլ Կոմադովսկին՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի երկու իրազեկ աղբյուրի։

 

«Երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ինձ ասացին, որ նախագահ Զելենսկին հաջորդ երեքշաբթի կժամանի Վաշինգտոն։ Նա պլանավորում է մասնակցել սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը։ Նաև կազմակերպվում է հանդիպում նախագահ Թրամփի հետ. պաշտոնյաները դեռևս որոշում են ձևաչափը՝ արդյոք դա կլինի կարճատև հանդիպում հուղարկավորության ժամանակ, մասնավոր հանդիպում, թե պաշտոնական այց Սպիտակ տուն», - նշված է գրառման մեջ։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները հանդիպել էին հուլիսի սկզբին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ ժամանակ Թրամփը հայտարարել էր Ուկրաինային Patriot հրթիռների անկախ արտադրության լիցենզիա տրամադրելու մտադրության մասին. այդ հրթիռները կարևոր են ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումներին հակազդելու համար։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները