Այսօր ժամը 16:00-ին Հակակոռուպցիոն դատարանում կմեկնարկի «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Դավիթ Ղազինյանի դատավարությունը, դատարանը առաջնահերթությամբ պետք է քննարկի խափանման միջոցի հարցը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Լիաննա Գասպարյանը։
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին։ Ըստ պաշտպանական կողմի ՝ քրեական գործը կապված է կաշառք տալու նախապատրաստման մեղադրանքի հետ: Պաշտպանական կողմը պնդում է, որ Ղազինյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։
Հակակոռուպցիոն դատարանում այսօր կմեկնարկի Դավիթ Ղազինյանի դատավարությունը
14:35, 24 հուլիս 2026