Մենք կոչ ենք արել մեր միջազգային գործընկերներին, որպեսզի արձագանքեն ոչ ժողովրդավար քայլերին. այս մասին ասաց Արա Այվազյանը` Գագիկ Ծառուկյանի գործի մասին։
ՀՀ ԱԳ նախկին նախարարը Քննչականի մոտ լրագրողներին ասաց, որ ամենակարևոր ժողովրդավարական արժեքը այն է, որ 1 անձ կամ 1 ուժ չի կարող կենտրոնացնել իր մեջ բոլոր գործառույթները՝ օրենսդրական, օրենսդիր, գործադիր և դատական։
«Ցավոք սրտի, այսօր Հայաստանում բոլոր այդ գործառույթները կենտրոնացել է մեկ անձի ձեռքում, և սա ամենամեծ հարվածն է ժողովրդավարության համար, այնպես որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ այստեղ մենք արդարության և արդարադատության հետ գործ չունենք։ Սա քաղաքական հետապնդում է»,–ասաց նա։
Հայաստանում բոլոր այդ գործառույթները կենտրոնացել է մեկ անձի ձեռքում, և սա ամենամեծ հարվածն է ժողովրդավարությանը․Արա Այվազյան
15:02, 24 հուլիս 2026