Հետևեք մեզ։

ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահը սրտի կաթվածի հետեւանքով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հայտնվել է ձորում

15:55, 24 հուլիս 2026
ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահը սրտի կաթվածի հետեւանքով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հայտնվել է ձորում

Հուլիսի 23-ին կյանքից անժամանակ հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը (Քոլոն)։Հայտնում է ԵԿՄ-ն։

Համլետ Դադայանն իր կյանքը նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը։ Նա մասնակցել էր Արցախի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված գրեթե բոլոր մարտական գործողություններին, իսկ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ԵԿՄ գումարտակի կազմում շարունակում էր անձնվիրաբար ծառայել՝ մշտապես ներգրավված լինելով մարտական հերթապահություններում։

 

Հերթական մարտական հերթապահության ընթացքում, որպես Երեւանի վաշտի հրամանատար, ստուգայց իրականացնելիս, սրտի կաթվածի հետեւանքով նա կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի պատճառով մեքենայով հայտնվել է ձորում։

Համլետ Դադայանի կորուստը ծանր վիշտ է նրա ընտանիքի, մարտական ընկերների, նրան ճանաչողների համար։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները