Մերձավոր Արևելքի երկրների բնակիչները պետք է հեռու մնան տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը։
«Այն երկրների բնակիչներին, որտեղ ներկա են ամերիկացի զինվորականներ, սեփական անվտանգության նպատակով խորհուրդ է տրվում առնվազն 500 մետր հեռու վրա ԱՄՆ զինծառայողների գաղտնի տեղակայման վայրերից», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 24-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հերթական հարվածներն է հասցրել իրանական թիրախներին։ Իրանցի զինվորականներն էլ պատասխան հարձակումներ են իրականացրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա։