Հետևեք մեզ։

Վայոց ձորի մարզում վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավոր

18:27, 24 հուլիս 2026
Վայոց ձորի մարզում վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի մոտակայքում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վերլուծական

Ամենաընթերցվածները