Հետևեք մեզ։

Ջրանցքում խոշոր եղջերավոր կենդանի է ընկել

21:13, 25 հուլիս 2026
Ջրանցքում խոշոր եղջերավոր կենդանի է ընկել

Հուլիսի 25-ին՝ ժամը 17։22-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի աջափնյա ջրանցք խոշոր եղջերավոր կենդանի է ընկել, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները