Հետևեք մեզ։

Սևանա լճում իրար են բախվել երկու ջրային սկուտեր

17:49, 26 հուլիս 2026
Սևանա լճում իրար են բախվել երկու ջրային սկուտեր

Հուլիսի 26-ին՝ ժամը 15:02-ին, Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ միմյանց են բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրում։

Ջրափրկարարները լճից դուրս են բերել երկու քաղաքացու․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Փրկարար ծառայությունը հորդորում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել զգոնություն, ջրային տրանսպորտից օգտվել միայն սթափ վիճակում՝ պահպանելով անվտանգության կանոնները»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները