Հետևեք մեզ։

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Սուրենյան

11:11, 27 հուլիս 2026
Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Սուրենյան

Հայհիդրոմետի կանխատեսումների համաձայն՝ հուլիսի 27-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում հուլիսի 26-ի համեմատ կնվազի 2-4 աստիճանով և առաջիկա շաբաթվա ընթացքում այն էապես չի փոխվի։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

 

«Այսինքն ջերմաստիճանի բարձրացում չունենք։ Ամենատաք գոտիները կշարունակեն մնալ Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը հիմնականում կտատանվի 35-ից 37 աստիճանի սահմաններում։ Ուշ երեկոյան ժամերին Հանրապետության առանձին հատվածներում կարճատև անձրև և ամպրոպ նախատեսվում է միայն հուլիսի 29-ին և օգոստոսի 1-ին և 2-ին»,-ասել է նա։

Նա նաև նշել է, որ առաջիկա 5 օրերին Արագածոտնի, Կոտայքի, Վայոցձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում և Երևանում բարձր կարգի հրդեհ-անվտանգ իրավիճակը պահպանվելու է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները