Հետևեք մեզ։

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

15:10, 27 հուլիս 2026
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

 ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ևս մեկ անձ է ձերբակալվել, այս մասին Aysor.am-ին փոխանցեցին ՔԿ-ից:

Ավելի վաղ ՔԿ-ից հաղորդել էին, որ  Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: ՔԿ-ից նաև հայտնել էին, որ 1 անձ ձերբակալվել է, քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտանբերելու ուղղությամբ: 

Նշենք, որ հուլիսի 25-ին ՆԳՆ-ն հաղորդում է ստացել, որ քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել, ձեռնարկված միջոցառումներով ռմեկ անձ ձերբակալվել է, ներկայացվել նախաքննական մարմին: 

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները