Հետևեք մեզ։

Արարատի մարզի մի շարք բնակավայրերին հարակից տարածքներում իրականացվելու են օդային քիմիական սրսկման աշխատանքներ

17:16, 27 հուլիս 2026
Արարատի մարզի մի շարք բնակավայրերին հարակից տարածքներում իրականացվելու են օդային քիմիական սրսկման աշխատանքներ

Արարատի մարզի մի շարք բնակավայրերին հարակից տարածքներում իրականացվելու են օդային քիմիական սրսկման աշխատանքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։

«2026 թվականի հուլիսի 28-ին առավոտյան ժամը 07:00-ից Վերին Դվին, Դվին, Նորաշեն, Հնաբերդ և Գետազատ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։

Խնդրում և հորդորում ենք սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում, խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց, հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը սրսկվող տարածքներում մինչև աշխատանքների ավարտը, պահպանել անվտանգության կանոնները և հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին»,– ասված է հայտարարության մեջ։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները