4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող Կայսերի քաղաքից 14 կմ հեռավորության վրա, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի՝ UTC ժամանակով ժամը 11։47-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կայսերի քաղաքից 14 կիլոմետր հարավ-արեւմուտք, օջախը՝ հինգ կիլոմետր խորության վրա։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։