Հետևեք մեզ։

Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունն անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, սուտ է. ՊՆ

21:27, 07 մարտ 2023
Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունն անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, սուտ է. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 7-ին ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը: 

 

Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները: