Ես պատրաստ եմ եղել մեր կարմիր գծերը չանցնելով՝ խնդրին լուծում տալ:
Այս մասին այսօր` լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես չեմ կարող դա պատկերացնել։ Դուք ամեն օր ականատեսն եք լինում այն տխուր իրավիճակին, որը կա ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, Հայաստանի սահմանների շուրջ։
Իրենք ինչքան էլ փորձեն դա մեզ ներկայացնել որպես բանակցային հմտություն կամ քաղաքականություն, դա իրականությանը չի համապատասխանում։ Նրանք ուղղակի փորձում են Արցախը զոհաբերելու միջոցով, իրենց կարծիքով` «փրկել» Հայաստանը»,-ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է բանակցությունների միջոցով հնարավոր կարգավորման հասնելուն, Սերժ Սարգսյանը դա բացառեց. «Բանակցողը պետք է փոխվի, չի հաջողի, երբ դիմացինն իրեն հրապարակավ համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ։ Մենք ադրբեջանցիների հետ չենք բանակցել, բանակցել ենք միջնորդների հետ, որովհետև ադրբեջանցիների հետ բանակցելու բան չունենք: Իրենք ուզում են, որ ամեն ինչն իրենցը լինի ու դեռ մի բան էլ ավելի:
Իսկ միջնորդներն ինչպե՞ս պետք է վերաբերեն այն մարդուն, որը մեկ Պրահա է, մեկ` Մոսկվա»: