Հետևեք մեզ։

Երեխան բարձրացել է ծառը և չի կարողացել ինքնուրույն իջնել. օգնության են հասել փրկարարները

18:29, 08 մարտ 2023
Երեխան բարձրացել է ծառը և չի կարողացել ինքնուրույն իջնել. օգնության են հասել փրկարարները
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 8-ին, ժամը 13:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում երեխան բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: 
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները Գ. Խ.-ին (ծնված 2010 թ.) իջեցրել են ծառից: