Մենք կիսում ենք Եվրամիության դիրքորոշումը, որ օրենքի նախագիծն իր ներկայիս տարբերակով չի համապատասխանում եվրոպական արժեքներին և չափանիշներին,- այս մասին ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ Վրաստանը պետք է հետևողականորեն ապահովի իր քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները։
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ուշադիր հետևում է Թբիլիսիում տիրող իրավիճակին։ Որպես Եվրամիության անդամ դառնալու ձգտող պետություն՝ Վրաստանը պետք է հետևողականորեն ապահովի իր քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ խաղաղ բողոքի ցույցերի իրավունքը։ Հաշվի ենք առել նաև Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի մտադրությունը` վետո կիրառել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա, որը քայքայում է քաղաքացիական հասարակությունը: Մենք կիսում ենք Եվրամիության դիրքորոշումը, որ օրենքի նախագիծն իր ներկայիս տարբերակով չի համապատասխանում եվրոպական արժեքներին և չափանիշներին։ Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում վրաց ժողովրդին՝ շարունակելու Վրաստանի եվրոպական ապագայի կառուցումը»,- ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։