Ուկրաինան արևմտյան հեռահար զենքեր ստանալու դեպքում դրանք մտադիր չէ օգտագործել Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար, քանի որ Ուկրաինայի խնդիրը միայն բնակչության պաշտպանությունն է։ Այս մասին ասել է Զելենսկին՝ CNN–ին տված հարցազրույցում:
«Մեզ չի հետաքրքրում ռուսական հողը, մենք զենք չունենք Դնեպրի մյուս կողմից գնդակոծություններին պատասխանելու համար։ Ուստի ես ընդգծում եմ հեռահար զենքի անհրաժեշտությունը։ Եթե մենք կարողանանք ռուսներին է՛լ ավելի հետ մղել այդ զենքով, նրանք այլևս չեն կարողանա մեզ սպառնալ»,–ասել է նա։
Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան ոչ մի պարագայում պատրաստ չէ բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ Պուտինն իր խոսքը չի պահում, և Ուկրաինան նրան չի վստահում:
Ուկրաինայի ղեկավարը մանրամասնել է, որ «դիվանագիտական լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հեռանա Ուկրաինայի տարածքից»։