Ամենագեղեցիկ կոճերի համար առաջին մրցույթները սկսել են անցկացվել 20-րդ դարի առաջին տասնամյակում։ Դրանց մասնակցում էին նաև կին մարզիկներ։ Կային նաև այլ մրցաշարեր, որոնց շրջանակներում գնահատվում էին նաև կնոջ ուսերի, ձեռքերի և ոտքերի գեղեցկությունը։ Հաճախ նման շոուներ էին նախաձեռնվում գուլպա արտադրող ընկերությունների կողմից, և այդ մրցույթների հաղթողները միջոցառման հովանավորներից ստանում էին ոչ միայն անվճար գուլպաներ, այլև ձեռք էին բերում համբավ և ճանաչում:
Նման մրցույթների մասնակիցները թաքնվում էին վարագույրի հետևում՝ մերկացնելով միայն իրենց կոճերը, այսինքն, մրցույթին մասնակցող կնոջ դեմքն ի սկզբանե չէր երևում։
10 հուլիսի 1930 թ. Լոնդոնի Հանսլոու քաղաքում ոստիկանը գնահատում է մրցույթի մասնակիցների կոճերը:
1932 թ Տղամարդիկ գնահատում են կանանց կոճերը Անգլիայի Քենթ քաղաքում կայացած մրցույթում
«Գեղեցիկ կոճերի մեջ ինչ-որ հետաքրքրաշարժ բան կա, և, հետևաբար, բնական է, որ ինչ-որ պայծառ միտք պետք է հայտնվեր նման մրցույթի համար»: Bunbury Herald and Blackwood Express, 10 դեկտեմբերի, 1926 թ.
25 հունիս․1936թ․
21 հունիս․ 1933թ․

