ԱՄՆ ազգային հետախուզական ծառայության ղեկավարի գրասենյակը հրապարակել է չգաղտնազերծված սպառնալիքների գնահատման տարեկան զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված, երբեմն անկայուն՝ հաշվի առնելով խաղաղության պայմանագիր բացակայությունը, միջպետական սահմանին ռազմական ուժերի առկայությունը, հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմի պակասը և Ադրբեջանի պատրաստակամությունը՝ կիրառելու ռազմական ճնշում՝ Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ տանելու համար:
«Սահմանազատված սահմանի երկայնքով և դրա մոտակայքում ռազմական ուժերի շարունակական ներկայությունը բարձրացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, թեև նման առճակատումները հավանական է՝ սահմանափակված լինեն տևողությամբ և ինտենսիվությամբ», - ասված է զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ խաղաղության բանակցությունները որոշակի առաջընթաց են գրանցել, բայց ամենադժվար հարցերը` կապված պետական սահմանների և ԼՂ-ի ապագայի հետ, հեռու են լուծվելուց:
Ադրբեջանը ձգտելու է Հայաստանի դեմ ռազմական ճնշում գործադրել, հարաբերությունները կմնան լարված. ԱՄՆ հետախուզական ծառայության զեկույց
20:16, 09 մարտ 2023