Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը Իրանի հետ «աննախադեպ պաշտպանական համագործակցության» մեջ է մտել հրթիռային և հակաօդային պաշտպանության ոլորտում․
«Ի պատասխան Ուկրաինայի հարցում Իրանի աջակցության՝ Ռուսաստանը Իրանին աննախադեպ ռազմական համագործակցություն է առաջարկել, այդ թվում՝ հրթիռային և հակաօդային պաշտպանության ոլորտում», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: