Հետևեք մեզ։

Հայաստանը կրկին օգնություն է ուղարկել Թուրքիա

10:41, 15 փետրվար 2023
Հայաստանը կրկին օգնություն է ուղարկել Թուրքիա

Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ. այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

 

«Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը՝ Մարգարա կամրջով»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի վեցին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո սա Հայաստանի կողմից այդ երկիր մարդասիրական օգնություն ուղարկելու երկրրդ դեպքն է:

Հավելենք, որ նախօրեին հայտնի է դարձել, որ փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա՝ համերաշխություն հայտնելու և ցավակցություններ հղելու նպատակով։