«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը պաշտոնապես հետ է կանչվել։ Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել Վրաստանի խորհրդարանում։
Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի կանոնակարգի համաձայն՝ օրենքի նախագծի պաշտոնական հետկանչման համար անհրաժեշտ էր լիագումար նիստում ներկայացնել առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը և երկրորդ ընթերցմամբ չընդունել այն։
Ինչ վերաբերում է երկրորդ օրինագծին, որն առաջին ընթերցմամբ քվեարկության չդրվեց, ինչպես բյուրոյի նիստում ասել էր Շալվա Պապուաշվիլին, նախաձեռնողներն արդեն այն հետ են կանչել շրջանառությունից։