Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա մեկնելու մասին լուրին։
«Սա պատմական այց է, որը հաջորդում է կարիքի մեջ գտնվող հարևանին աջակցելու որոշմանը։ Հուսով ենք, որ այն հայ-թուրքական հարաբերություններում սպասվող նոր զարգացումների նախանշան է»,– գրել է Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում։