Հետևեք մեզ։

Արցախում առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ սպառողներին շարունակվում են տրամադրվել կտրոնային համակարգով

19:37, 10 մարտ 2023
Արցախում առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ սպառողներին շարունակվում են տրամադրվել կտրոնային համակարգով

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնում է, որ Հանրապետությունում առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ սպառողներին շարունակվում են տրամադրվել կտրոնային համակարգով, որոնք քաղաքացիներին բաժանվել էին դեռևս 2023թ. փետրվար ամսում, առանց հաշվի առնելու գարնանացանի կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը: 

 

Հաշվի առնելով գարնանացան աշխատանքների կարևորությունը և հրատապությունը, պետության կողմից առաջնահերթությունը տրվել է դրան, այդ պատճառով երբեմն արձանագրվում են բանջարեղենի պակասորդի դեպքեր: 

 Տնտեսական շրջափակման պայմաններում պետական մարմինների կողմից շարունակվում են ձեռնարկվել բոլոր միջոցառումները պետության ներքին կյանքի կենսագործունեության նվազագույն պայմաններն ապահովելու ուղղությամբ՝ հիմք ընդունելով առաջնահերթություններն ու հրատապ լուծում պահանջող հարցերը: