Հետևեք մեզ։

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հերթական մարդասիրական բեռն է տեղափոխվել Արցախ. ՌԴ ՊՆ

22:18, 10 մարտ 2023
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հերթական մարդասիրական բեռն է տեղափոխվել Արցախ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ ՊՆ-ի մարտի 10-ի տեղեկատվական տեղեկագրում։

Հաղորդվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Անցած օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել։

 

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիով պարեկություն է իրականացվել։

 

Ինչպես նշված է տեղեկագրում, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի շարասյունը մարդասիրական բեռներն ուղեկցել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Բացի այդ, մարդասիրական արշավ է իրականացվել Շուշիի շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ բաժանելու նպատակով։

 

Հաղորդվում է նաև, որ ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։

 

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և ՀՀ-ի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։