Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի գործով ձերբակալված «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ դատարանը որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ գործով մեկ անձ՝ «Մեդլայն Կլինիկ»-ի տնօրենը կալանավորվել է։
Նշենք, որ Լ․Ե․-ն նշանակված է եղել COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի (Դուրսգրման տրիաժ խմբերի) պատասխանատու։