Փոխքաղաքապետ, Արսեն Թորոսյանի նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց։
Այս մասին լուրը Hayastan.news-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: