Հետևեք մեզ։

Անկարայում Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունենում Չավուշօղլուի հետ

13:00, 15 փետրվար 2023
Անկարայում Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունենում Չավուշօղլուի հետ

Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը:

 

Ինչպես Անկարայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարություններով:

 

Արարատ Միրզոյանն այնուհետև կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ: