Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին երկրաշարժից անմիջապես հետո համերաշխություն հայտնելու և ցավակցությսն համար։
«Հայաստանն այս դժվարին օրերին մեզ բարեկամական ձեռք է մեկնել։ Հայաստանը 1999–ի երկրաշարժին էլ հումանիտար օգնություն է ուղարկել։ Ցավոք, Հայաստանն էլ երկրաշարժի գոտում է գտնվում։ Մեր հիշողության մեջ է դեռևս 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, քանի որ մեծ թվով մարդ է մահացել։ Այդ երկրաշարժից հետո Ալիջանի սահմանով մենք օգնություն ուղարկեցինք Հայաստան։ Հենց այդ սահմանով էլ Հայաստանը օրեր առաջ Թուրքիա ուղարկեց իր օգնությունը»,–ասել է Չավուշօղլուն։