Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ն կուժեղացնի աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի պաշտպանական ներուժին. Ստոլտենբերգ

17:20, 15 փետրվար 2023
ՆԱՏՕ-ն կուժեղացնի աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի պաշտպանական ներուժին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվել են ակտիվացնել աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի պաշտպանական ներուժին, հայտարարել է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

«Նախարարները նաև քննարկել են մեր պարտավորությունները ռիսկի տակ գտնվող այլ գործընկերների, այդ թվում՝ Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի և Մոլդովայի նկատմամբ: Մենք պայմանավորվել ենք ուժեղացնել աջակցությունը՝ բարելավելու նրանց պաշտպանական կարողությունները, ճկունությունը և ՆԱՏՕ-ի հետ համատեղելիությունը», - ասել է նա:

Վերլուծական